Հայ շախմատիստների արդյունքները Շարժայի միջազգային մրցաշարում

Հայ շախմատիստների արդյունքները Շարժայի միջազգային մրցաշարում

Մայիսի 20-30-ը ԱՄԷ-ի Շարժա էմիրատում ընթանում է Շարժա Մասթերս 2022 մրցաշարը, որին մասնակցում են 9 հայ շախմատիստներ՝ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը։ Խաղացված 2 խաղափուլերից հետո Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 1,5-ական միավոր։ Այսօր կկայանա մրցաշարի 3-րդ խաղափուլը։ Հայ շախմատիստների արդյունքներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։Զուգահեռ ընթանում է Շարժա Չելենջերս մրցաշարը, որին մասնակցում է՝ Սոնա Ասատրյանը, ով 2 խաղափուլից վաստակել է 2 միավոր։