Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները Եվրոպայի առաջնությունում

Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները Եվրոպայի առաջնությունում

Կայացավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը Անի Գրանդ հյուրանոցում, որտեղ հանգրվանել են մասնակից պետությունների ներկայացուցիչները։ Հայ մարզիկներին բաժին հասան հետևյալ մրցակիցները։ 48կգ Բարեղամ Հարությունյան – Սախիլ Ալախվերդովի (Վրաստան) 51կգ Արթուր Հովհաննիսյան – Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) և Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթող 54կգ Ջանիկ Սահակյան – Ելմիր Նաբիև (Ուկրաինա) 57կգ Արթուր Բազեյան – Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) և Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա0 60կգ Կարեն Տոնականյան – Ռոլանդ Վերես (Հունգարիա) 63.5 կգ Հովհաննես Բաչկով – Ջոզեֆ Թայերս (Անգլիա) և Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) զույգի հաղթող 67 կգ Գուրգեն Մադոյան – Կարլ Բենիամին Էրիկսոն (Ֆինլանդիա) 71 կգ Նարեկ Զախարյան – Թեքեքս Միքալ (Սլովակիա) 75 կգ Վախթանգ Հարությունյան – Բարտոշ Գոլեբիեվսկի (Լեհաստան) 80 կգ Համբարձում Հակոբյան – Քոսիան Դմիտրի (Մոլդովա) 86 կգ Ռաֆայել Հովհաննիսյան – Ստեֆանով Դիմիտրով Կրիստյան (Բուլղարիա) 92 կգ Նարեկ Մանասյան - Միխալեկ Դավիդ (Սլովակիա) 92+ կգ Դավիթ Չալոյան – Յուրայ Սոլիդա (Բոսնիա և Հերցեգովինա) և Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա) զույգի հաղթող: Հիշեցնենք, որ առաջնության մարտերը տեղի կունենան մայիսի 23֊ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։