«ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման գործընթացի ակտիվացմանը»․ Բայդեն

«ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման գործընթացի ակտիվացմանը»․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մայիսի վերջին նշվող տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում նշվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններ հաստատելու գործընթացի ակտիվացմանը։ «ԱՄՆ-ն պատրաստ է պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​շփումների ակտիվացմանը և Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական, տրանսպորտային և միջանձնային կապերի հաստատմանը, ինչը բարգավաճելու հնարավորություն կտա ամբողջ Կովկասին և Անդրկասպյան տարածաշրջանին»,- նշված է Բայդենի ուղերձում։