Արևմուտքը կարող է գործարքի գնալ Լուկաշենկոյի հետ և չեղարկել որոշ պատժամիջոցներ

Արևմուտքը կարող է գործարքի գնալ Լուկաշենկոյի հետ և չեղարկել որոշ պատժամիջոցներ

Վաշինգտոնն ուսումնասիրում է բելառուսական կալիումական պարարտանյութերի նկատմամբ պատժամիջոցների վերացման հնարավորությունը՝ ուկրաինական հացահատիկն այդ երկրի տարածքով տարանցելու համար Մինսկի համաձայնության դիմաց։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրներին։ Ենթադրվում է, որ եթե բելառուսական կողմը համաձայնի, ապա հացահատիկը երկաթուղով Ուկրաինայից կհասցվի Լիտվայի Կլայպեդա նավահանգիստ։ Դրա դիմաց ԱՄՆ պաշտոնյաները կարող են կես տարով չեղարկել բելառուսական կալիումի արդյունաբերության դեմ պատժամիջոցները։