Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 9 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 9 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 9 քաղաքացի, մահերի թիվը հասել է 141 հազար 262-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է 228 նոր դեպք, որից 47-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 7 մլն 229 հազար 582 դեպքից 7 մլն 30 հազար 355-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 706 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Իրանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 475 հազար 292 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 57 մլն 766 հազար 11 քաղաքացի, երրորդ՝ խթանիչ դեղաչափը՝ 27 մլն 386 հազար 218 քաղաքացի: