Գերմանիան 15 «Գեպարդ» տեսակի զրահատեխնիկա կուղարկի Ուկրաինա

Գերմանիան 15 «Գեպարդ» տեսակի զրահատեխնիկա կուղարկի Ուկրաինա

Գերմանիան հուլիս ամսին 15 «Գեպարդ» տեսակի զրահատեխնիկա կմատակարարի Ուկրաինա: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին Բեռլինում ասել է պաշտպանության նախարարության խոսնակը: Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը այս մասին համաձայնություն է ձեռք բերել իր ուկրաինացի գործընկեր Օլեքսի Ռեզնիկովի հետ տեսակապով երկխոսության ընթացքում: Գերմանիան ապրիլի վերջին էր հայտարարել, որ առաջին անգամ Կիևին կմատակարարի ծանր սպառազինություն, այդ թվում՝ «Գեպարդ»: