«Հայաստանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում առաջընթաց չկա»․ Ադրբեջանի վարչապետ

«Հայաստանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում առաջընթաց չկա»․ Ադրբեջանի վարչապետ

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նշել է, որ իր երկրի և Հայաստանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի վարչապետի մամուլի ծառայությունը։ «Չնայած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ընթացող հանդիպումներին, եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, տեսակոնֆերանսի միջոցով։ Ադրբեջանի վարչապետը հավելել է, որ Բաքուն «մոտ ապագայում լուրջ առաջընթաց է ակնկալում երկու հարցերում և անհրաժեշտ է համարում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել»։