Թույլ չենք տա որևէ մեկը խախտի Արցախի կարմիր գծերը

Որոշ մարդիկ չեն գիտակցում, որ առանց Արցախի Հայաստանի Հանրապետություն գոյություն ունենալ չի կարող: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանի գերնպատակն է, որ հայը հրաժարվի Արցախից․ «Դա կլինի Ադրբեջանի կատարյալ հաղթանակը, դա նույն է՝ քո երեխայից հրաժարվես»: Արցախի ԱԳ նախարար կարծում է, որ մենք չպետք է փորձենք «կամ-կամ»-ի քաղաքականություն վարել․ « Անթույլատրելի է՝ ռուսամետ-արևմտամետ գաղափարները այս ծանր իրավիճակում»: