«Ազով»-ի գնդի հրամանատարը բացահայտել է «Ազովստալի» պաշտպանության դադարեցման և հանձնվելու պայմանները

«Ազով»-ի գնդի հրամանատարը բացահայտել է «Ազովստալի» պաշտպանության դադարեցման և հանձնվելու պայմանները

«Ազովի» գնդի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն տեսաուղերձ է ձայնագրել, որում ասել է, որ մարտիկների կյանքը փրկելու և պաշտպանությունը դադարեցնելու հրամանը գունդը ստացել է Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարությունից։ «Ազովի» պայմաններն էին «Ազովստալից» խաղաղ բնակիչների, ինչպես նաև վիրավոր զինվորների և մահացածների մարմինների դուրսբերումը։ Պրոկոպենկոյի խոսքով՝ բոլոր խաղաղ բնակիչները, ի վերջո, տարհանվել են Ազովստալի տարածքից, իսկ ծանր վիրավոր զինվորները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ըստ պլանի՝ նրանք պետք է փոխանակվեն ու տեղափոխվեն Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք։ Ինչ վերաբերում է մահացածներին, Պրոկոպենկոն հույս է հայտնել, որ մոտ ապագայում նրանց հարազատները և ողջ Ուկրաինան «կկարողանան պատվով հուղարկավորել իրենց զինվորներին»։