ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ հանդիպում Է գումարում կապիկի ծաղկախտի բռնկման պատճառով

ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ հանդիպում Է գումարում կապիկի ծաղկախտի բռնկման պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փորձագետների արտակարգ հանդիպում Է գումարում՝ քննարկելու կապիկի ծաղկախտի բռնկումները՝ վկայակոչելով սեփական տեղեկատվությունը: Նշվում Է, որ նիստի գլխավոր թեմաները կդառնան հիվանդության փոխանցման ուղիները, դրա տարածումը արվամոլների եւ բիսեքսուալների շրջանում, ինչպես նաեւ պատվաստանյութերի հետ կապված իրադրությունը: Հիվանդությունը հայտնաբերվել Է արդեն մի քանի երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում եւ Կանադայում: Կապիկի ծաղկախտը հազվադեպ վիրուսային հիվանդություն Է, որը փոխանցվում Է նաեւ մարդուց մարդուն: Սովորաբար դա թեթեւ հիվանդություն Է, եւ մարդկանց մեծ մասն ապաքինվում Է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ հնարավոր են բարդություններ: Մասնագետներն ընդգծում են, որ կապիկի ծաղկախտը չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, սակայն կարող Է տարածվել ախտահարված մարդու հետ սերտ շփումից: Հիվանդության ախտանշաններ են՝ տենդը, գլխացավը, մկանային ցավերը, մեջքի ցավերը, ավշային հանգույցների մեծացումը, դողը, եւ սրտխառնոցը: Կարող Է ցան առաջանալ, հաճախ առաջանալով դեմքի վրա, իսկ հետո տարածվելով մարմնի մյուս մասերում: Այն փոխվում Է եւ տարբեր փուլեր անցնում, մինչեւ որ վերջնականապես ձեւափոխվում Է մաշկաթեփի, որն ավելի ուշ վերանում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: