Հայտնի է Ադրբեջանի կողմից գործող սահմազատման ու սահմանագծման հանձնաժողովի կազմը

Հայտնի է Ադրբեջանի կողմից գործող սահմազատման ու սահմանագծման հանձնաժողովի կազմը

Ադրբեջանը հստակեցրել է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակության կազմերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հեռավար նիստին՝ առանց մանրամասնելու: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, թե սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովն այս շաբաթասկզբին Մոսկվայում առաջին նիստն է անցկացնելու, որը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ։ Կողմերը պատճառները չեն նշել։ Ադրբեջանի վարչապետն իր ելույթի ընթացքում նաև հայտարարել է, որ չնայած եռակողմ աշխատանքային խմբերի շրջանակներում հանդիպումներին՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ առաջընթաց չի նկատվում։