Կանադան արգելել է չինական հանրահայտ Huawei և ZTE բրենդների արտադրանքները

Կանադան արգելել է չինական հանրահայտ Huawei և ZTE բրենդների արտադրանքները

Կանադայի նորարարության, գիտության և արդյունաբերության նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է երկրում չինական Huawei և ZTE հեռահաղորդակցական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների օգտագործման արգելքի մասին։ Նրա խոսքով՝ կառավարությունն ապահովում է Կանադայի հեռահաղորդակցության ենթակառուցվածքի երկարաժամկետ անվտանգությունը։ Այս պլանի շրջանակներում որոշվել է արգելել չինական Huawei և ZTE ապրանքների և ծառայությունների ներառումը երկրի հեռահաղորդակցության համակարգերում։ Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ որոշումն ընդունվել է անվտանգության անկախ գործակալությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից և երկրի ամենամոտ դաշնակիցների հետ խորհրդակցություններից հետո։