Թուրքիան «բայրաքթարների» համար կսկսի շարժիչներ արտադրել

Թուրքիան «բայրաքթարների» համար կսկսի շարժիչներ արտադրել

Թուրքիայում սկսել է աթս-ների համար տեղական TEI-PD170 շարժիչների արտադրությունը։ Սերիական արտադրություն է հիմնվել Էսքիշեհիր քաղաքի ձեռնարկությունում։ TEI-PD170 շարժիչը MALE դասի անօդաչու թռչող սարքերի համաշխարհային առաջատարն է՝ բարձրության, հզորության և վառելիքի սպառման տեսանկյունից: Մի քանի շարժիչներ փոխանցվել են նաև Baykar ընկերությանը՝ Bayraktar TB3-ը սարքավորելու համար։ Ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը «Թվիթերում» գրել է, որ գոհ է փորձարկման արդյունքներից։ «Մենք անհամբեր սպասում ենք Bayraktar TB3-ի առաջին թռիչքին, որն աշխատում է թուրքական արտադրության շարժիչներով», - ասել է ընկերության ղեկավարը: