Ֆիլիպ Մորրիս Backstage. PMI Science—ի տվյալագիտության ուղղությունը

Շատերի համար երբեմն անհասկանալի, բայց միշտ՝ արդի ու խոստումնալից․ տվյալագիտությունը Հայաստանում սրընթաց զարգացում է ապրում։ Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մոտ հինգ տարի առաջ Երևանի պետական համալսարանում բացվեց «Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը։ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ, ամեն կուրսի 10 լավագույն ուսանողները ամեն տարի ստանում են կրթաթոշակ, որը բավարար է ուսման ծախսերը հոգալու համար։ PMI Science գիտահետազոտական կենտրոնում կա տվյալագիտության մի ամբողջ թիմ, որը սերտորեն համագործակցում է ընկերության՝ ամբողջ աշխարհում ապրող ու աշխատող գործընկերների հետ։ Ֆիլիպ Մորրիսի Backstage—ն այսօր բացահայտում է PMI Science գիտահետազոտական կենտրոնի տվյալագիտության ուղղությունը։ Լիլիթը PMI Science գիտահետազոտական կենտրոնի տվյալների վերլուծաբան է․ կենտրոնանում է մտավոր սեփականության ոլորտում տվյալների վրա։ Թեև Ֆիլիպ Մորրիսի թիմին միացել է ընդամենը 2 ամիս առաջ, արդեն իսկ հասցրել է գնահատել միջազգային ընկերության կողմից ընձեռված լայն ու զարգացմանը նպաստող հնարավորությունները։ «Այստեղ՝ գիտահետազոտական կենտրոնում, գործում է Data Science—ի թիմ, որը բաղկացած է մոտ 20 աշխատակցից։ Կարող եմ վստահորեն ասել, որ այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր շատ մոտիվացված են իրենց աշխատանքով և փորձում են ապահովել լավագույն արդյունք»։ Ֆիլիպ Մորրիսում աշխատելու ամենաոգևորիչ հանգամանքներից մեկը Լիլիթի համար մշտապես աջակցող թիմն է․ ցանկացած խնդիր ու մարտահրավեր առերեսում են միասին։ PMI Science-ի մեկ այլ տվյալագետ՝ Մարալը, արդեն իսկ հասցրել է աշխատել մի շարք այլ ՏՏ ընկերություններում։ Ֆիլիպ Մորրիսում, ինչպես նա է նշում, ստանում է միջազգային փորձ։ Բացի այդ, գիտահետազոտական կենտրոնն իր հարկի տակ է միավորել Հայաստանի ամենատաղանդավոր գիտնականներին, ում հետ աշխատելը նվազագույնը ոգևորիչ է։ «Իմ կոլեգաները գտնվում են աշխարհի տարբեր երկրներում ու հետաքրքիր է իրենց հետ աշխատել»։ Անկայուն ու անորոշությամբ լի ժամանակակից աշխարհում շատ կարևոր են կայունությունն ու հնարավորությունները։ Տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկը նշում է, որ Ֆիլիպ Մորրիսն աշխատակիցների համար ապահովում է կայունություն ու տալիս սիրելի գործում մասնագիտանալու հնարավորություններ։ «Տվյալները և նախագծերը կարող են լինել շատ բազմազան», - ասում է Նարեկը։ Հիրավի, միջազգային ընկերությունը տարիների ընթացքում կուտակել է ահռելի տվյալներ, որոնց վերլուծության, միտումները գտնելու ու նոր միտումներ կանխատեսելու հետաքրքիր աշխատանքը բաժին է ընկնում հենց տվյալագետներին։ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները կարող են աշխատել ճկուն աշխատանքային գրաֆիկով ու հեռահար, ինչը նույնպես առավելություն է՝ անձնական կյանքի ու աշխատանքի միջև ներդաշնակ բալանս ապահովելու առումով։ Աշխատակիցներն էլ գնահատված են իրենց ստեղծած արդյունքի հիման վրա․ մի բան, որ միայն խթանում է զարգանալու ու էլ ավելի բարձր արդյունքների հասնելու պատրաստակամությունը։ Գործընկերական նյութ։