Վարդենիսում այրվել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենա

Վարդենիսում այրվել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենա

Մայիսի 18-ին, ժամը 20:47-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի մարզադաշտի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել՝ 21:00-ին: Այրվել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենան: