Ֆրանսիան ակնկալում է պահպանել կապերը Ռուսաստանի հետ

Ֆրանսիան ակնկալում է պահպանել կապերը Ռուսաստանի հետ

Ֆրանսիայի իշխանությունները ակնկալում են պահպանել Ռուսաստանի հետ կապի ուղիները՝ ի հեճուկս 34 դիվանագետի արտաքսելու ռուսական իշխանությունների որոշմանը։ Այս մասին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը։ «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բաց կպահի Ռուսաստանի հետ կապի ուղիները: Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք և դա չենք ուզում»,- ասել է Լեժանդրը։ Նրա խոսքով՝ բանակցային ուղիների պահպանումն անհրաժեշտ է «հեռանկարում Ուկրաինայում հրադադարի հասնելու տեսանկյունից»։