Գերմանիայի կանցլերը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին

Գերմանիայի կանցլերը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մայիսի 26-ին կմեկնի Դավոս, որտեղ կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։ «Օրվա առաջին կեսին կանցլերը ելույթ կունենա լիագումար նիստում, բացի այդ, մտքեր կփոխանակի բիզնեսի ներկայացուցիչների հետ»,- ասել է Հոֆմանը։ Համաշխարհային տնտեսական ֆորումը կանցկացվի մայիսի 22-ից 26-ը։