37 ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն. Սաղաթելյանը ներկայացրել է ոստիկանապետի հետ հանդիպման մանրամասները

37 ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն. Սաղաթելյանը ներկայացրել է ոստիկանապետի հետ հանդիպման մանրամասները

«Դիմադրություն» շարժման անդամները, որոնք Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվել էին ՀՀ ոստիկանության շենքի մոտ, հանդիպեցին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավոր: Մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ոստիկանության շենքի մոտ հավաքված «Դիմադրություն» շարժման անդամներին ներկայացրեց ոստիկանապետի հետ հանդիպման մանրամասները: «Մեր հիմնական պահանջը այն էր, որ բռնի ուժ գործադրած և ապօրինություն իրականացրած բոլոր դեպքերով նշանակվի ծառայողական քննություն, օրենքի շրջանակում տեղի ունենան համապատասխան գործողություններ, կասեցվի այդ ոստիկանների գործունեությունը: Ոստիկանապետը մեզ փոխանցեց, որ մեկ հոգու գործունեություն այս պահին արդեն կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն: Հարուցվել է մեկ տասնյակից ավելի քրեական գործ: Այսօրվա դեպքերով տեղի են ունենում ուսումնասիրություն: Ոստիկանությունը կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ կոնկրետ դեպքերով»,- հայտնեց Սաղաթելյանը: Նա տեղեկացրեց նաև, որ ակցիաների ընթացքում տուգանային հրապարակ տարված ավելի քան 80 ավտոմեքենաները կվերադարձվեն քաղաքացիներին: