Համաշխարհային բանկը 30 մլրդ դոլար կհատկացնի պարենային անվտանգության բարելավման համար

Համաշխարհային բանկը 30 մլրդ դոլար կհատկացնի պարենային անվտանգության բարելավման համար

Համաշխարհային բանկը 30 միլիարդ ԱՄՆ դոլար կհատկացնի մոլորակի պարենային անվտանգության ամրապնդմանն ուղղված տարբեր նախագծերի իրականացման համար։ Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ Մասնավորապես, նշված միջոցներն առաջիկա 15 ամիսների ընթացքում կուղղվեն գյուղատնտեսության և սոցիալական ոլորտների, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և ոռոգման հետ կապված նախաձեռնությունների ֆինանսավորմանը։ «Սննդի գների աճը կործանարար ազդեցություն է թողնում ամենաաղքատ և ամենախոցելի մարդկանց վրա», - նշել է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մելպասը: Նա ընդգծել է, որ ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո մյուս երկրները պետք է ավելացնեն էներգակիրների և պարարտանյութերի մատակարարումների ծավալները, միջոցներ ձեռնարկեն գյուղատնտեսությանն աջակցելու համար։