ԱՄՆ-ն մտադիր է G7-ի գործընկերներին խնդրել ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը

ԱՄՆ-ն մտադիր է G7-ի գործընկերներին խնդրել ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը

ԱՄՆ իշխանությունները մտադիր են Մեծ յոթնյակի (G7) երկրների իրենց գործընկերներին խնդրել ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը: «Ուկրաինան օգնության կարիք ունի, և երկրին այդ օգնությունը հարկավոր է հիմա»,- ասել է Յելենը՝ նշելով, որ առաջիկա օրերի ընթացքում Մեծ յոթնյակի գործընկերների հետ աշխատելու է այս հարցի ուղղությամբ: ԱՄՆ ֆինանսների նախարար նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ Սենատը առաջիկայում կհաստատի Ուկրաինային ևս 40 մլրդ ԱՄՆ դոլարի աջակցության հայցը: