Սփյուռքի ինտելեկտուալ ներուժը պետք է համախմբել միջազգային իրավական գործընթացի շուրջ

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը շատ ավելի ակտիվորեն է դրսևորվում միջպետական իրավական պրոցեսներում։ Միջազգային իրավական հարթակներում հայկական կողմը առաջ է քաշել մի շարք գործեր, որոնք առնչվում են պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից բանեցվող հակահայ քաղաքականությանն ու բացահայ ագրեսիային՝ արցախահայերի նկատմամբ։ Այս առումով միջազգային իրավական դատարանները կարողանում են ազդել Ադրբեջանի վրա։ Յուրաքանչյուր գործ, որ քննվում է միջազգային իրավական հարթակներում հեղինակության ահռելի կորուստ է հասցնում Բաքվին։ Զօրօրինակ՝ «Ռազմավարի պուրակ» կոչվածի վերացման վերաբերյալ հայկական կողմի ջանքերը, որոնք հաջողությամբ պսակվեցին, իսկ բաքվի բռնապետը ստիպված եղավ դուրս բերել այդ պուրակ կոչվածից հայ զինվորներին պատկերող այդ խայտառակ մանեկենները։ Միջազգային իրավական հարթակները գործուն են նաև հայ գերիների վերադարձի հարցերում։ Հենց Արդարադատության միջազգային դատարանում գերիների հարցով լսումների ժամանակ իրականացվեց գերիների հերթական վերադարձը հայրենիք։ Ոչ պակաս կարևոր են մշակութային ժառանգության պահպանման հարցով ընթացող գործերը։ Հայաստանում տևական ժամանակ անլուրջ են վերաբերվել միջազգային իրավական ինստիտուտների, դատարանների կամ հարթակների գործունեությանը, մինչդեռ վերջին շրջանում կատարված աշխատանք ապացուցում է, որ այդ հարթակներում ակտիվ ու համառ աշխատանքը կարող է տալ ցանկալի արդյունքներ։ Այդ արդյունքների մասին են խոսելու վայրկյաններ անց։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ։