COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 524 միլիոնը

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 524 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 18-ի առավոտվա դրությամբ կազմել Է 524 միլիոն 669 հազար 233: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 281 հազար 249 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 82 միլիոն 726 հազար 107 եւ 1,189 միլիոն, Հնդկաստանում՝ 43 միլիոն 127 հազար 199 եւ 524 հազար 293, Բրազիլիայում՝ 30 միլիոն 728 հազար 286 եւ 665 հազար 277, Ֆրանսիայում՝ 29 միլիոն 424 հազար 812 եւ 148 հազար 606, Գերմանիայում՝ 25 միլիոն 890 հազար 456 եւ 137 հազար 888, Մեծ Բրիտանիայում՝ 24 միլիոն 329 հազար 632 եւ 190 հազար 319: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մայիսի 18-ի առավոտվա դրությամբ կազմել Է 807,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3070, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3089, Ֆրանսիայում՝ 2251, Գերմանիայում՝ 1639, Մեծ Բրիտանիայում 2588 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: