Վրանում նարկոմանը մեռնում է․ ժողովրդավարության պահանջը չի կատարվում

Այս կռիվը իշխանության համար չէ, Մոսկվայի հանձնարարությունն է՝ Հայաստանում լարվածություն պահել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը: Հայրապետյանը հարցադրում է անում, եթե հարուստները ուզում են վերադառնալ, հեղաշրջում են անում, ինչու են ինձ խանգարում․ «Հարուստները դուրս են եկել իրենց թալանելու իրավունքը վերականգնելու համար: Նրանք իշխանություն կարող են վերցնել միայն հեղաշրջմամբ, ոչ երբեք հեղափոխությամբ: Եթե իշխանությունը ընդառաջեց այս քաոս սարքելուն, ուրեմն ինքն էլ է Կրեմլի պատվերը կատարում» Հայրապետյանը կարծում է, որ առայժմ իշխանությունը ադեկվատ է գործում փողոցում գտնվողների նկատմամբ: