Ֆիլիպ Մորրիս Backstage. թիմային աշխատանքը՝ արվեստ

Առևտային գործունեությունը միշտ էլ հետաքրքիր ու խոստումնալից բիզնես ուղղություն է եղել. ի վերջո, առանց կոմերցիոն հատվածի բիզնեսի աշխատանքը պատկերացնել անհնար է: Հենասյունային այս բաժնում աշխատում են հաղորդակցման բացառիկ հմտություններով, սպառողին ճանաչող ու նրա պահանջմունքները բացահայտել կարողացող, ի վերջո՝ հայտնի բիզնես խնդրի միջի “գրիչը լավագույնս վաճառող” տաղանդները: Այսօր Ֆիլիպ Մորրիսի Backstage շարքի շրջանակներում գնալու ենք հյուր ընկերության Կոմերցիոն բաժին: Նշաձող սահմանող բիզնեսի լավագույն միջազգային փորձը հենց այստեղ է: Բիզնեսը կառուցում են մարդիկ, և ոչ ընկերությունները. հենց այս առաջին հայացքից պարզ, բայց և հիմնարար սկզբունքից է իր պատմությունը սկսում Սպառողների ներգրավվածության և Անուղղակի վաճառքների ղեկավար Օլգա Հարությունյանը: Ասում է՝ այս ձևակերպումն առավել քան արտահայտված է իրենց թիմում: “Չնայած՝ ամեն աշխատակից ունի իր անհատական նպատակները և զբաղվածությունը, այս VUCA աշխարհում բոլորը ձգտում են լինել թրենդում և ամեն հարցում լինել ժամանակի հետ միասին քայլող: Այնուամենայնիվ, հաջողության հիմնական բաղադրիչը թիմն է ու թիմային աշխատանքը”, - ասում է Օլգան: Թիմային աշխատանքը, ըստ Օլգայի, արվեստի յուրահատուկ տեսակ է:  Բոլոր բաղադրիչները պետք է աշխատեն ժամացույցի պես: Թերևս, Շվեյցարիայում գերհզոր գիտահետազոտական կենտրոն ունեցող այս կորպորացիայի համար ժամացույցի հետ բիզնես գործընթացները համեմատելն առավել քան տրամաբանական է: Սա է Ֆիլիպ Մորրիսի կոմերցիոն բաժնի աշխատելաոճը, այսպես կոչված “բիզնեսի քիմիան”: Ի վերջո՝ ո՞րն է հաջողության գրավականը: Այս հարցին Ֆիլիպ Մորրիսի կոմերցիոն թիմն ունի իր ուրույն բանաձևը. “Հասկանալը՝ ուր է գնում ընկերությունը և որքանով կարևոր է մեր գործունեության ընդհանրությունը ինչպես թիմի ներսում, այնպես էլ այլ բաժինների գործընկերների հետ աշխատելիս, օգնում է հասնել լավագույն արդյունքների”: Չեն մոռանում՝ մարտահրավերներով լի այս ուղու վրա պետք է աջակցել նորեկներին ու հաղթահարելով դժվարությունները միասին: Կոմերցիոն թիմը բազմազան է իր կազմով. կան պիոներներ, ովքեր իրենց էներգիայով ու նորարարական գաղափարներով վարակում են ինչ-որ տեղ կոնսերվատիվ “պահապաններին”, ում համար ամենակարևորը կայունությունն է: Բոլորի համար, թերևս, ելակետային են թվերն ու փաստերը. նոր իրականությունում որոշումները կայացվում են ոչ թե սուբյեկտիվ զգացողությունների, այլ տվյալների հիման վրա: Թիմում կան նաև շարժիչ ուժ հանդիսացողները, ում համար ամենակարևորը արդյունքի հասնելն է: Այս բոլորին իրենց շուրջն են հավաքում համախմբողները, ովքեր գնահատում են մարդկանց միջև կապն ու այդքանով հենց կապող ուժ են: Օլգան թիմի միասնական աշխատանքի հետաքրքիր օրինակ է բերում. կորոնավիրուսային համավարակի ժամանակ  առաջնագծի աշխատակիցների մեծ մասը վարակվել էր: Բնականաբար, չկար գործընկերների ու հաճախորդների հետ աշխատելու հնարավորություն: Բայց բիզնեսը կանգ չի առել, քանի որ այլ հոսքերի գործընկերները իրենց վրա էին վերցրել լրացուցիչ պարտավորություններ: Այս ամենն արվում էր ոչ այն պատճառով, որ դա պարզապես անհրաժեշտ էր, այլ սեփական ցանկությամբ ու պատրաստակամությամբ: Գործընկերական նյութ: