Որքան արժեն Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերը

Որքան արժեն Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերը

Այսօր մեկնարկում է Ազգերի լիգայի նոր մրցափուլի Հայաստան - Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Տոմսերը կարելի է ձեռք բերել www.tickets.ffa.am կայքից։ Խաղը կկայանա հունիսի 4-ին, ժամը 17:00-ին Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, հայտնում է ՀՖՖ-ն։ Տոմսերի արժեքը հետևյալն է. Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող անձը։ Հայաստան - Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղերում կմեկնարկի մայիսի 26-ին: Հունիսի 14-ին կայանալիք Հայաստան - Շոտլանդիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը կմեկնարկի մայիսի 20-ին: