Ինչպես է Աշոտ Ադամյանը հաղթում ադրբեջանցի և թուրք մրցակիցներին` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

Ինչպես է Աշոտ Ադամյանը հաղթում ադրբեջանցի և թուրք մրցակիցներին` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

Բուխարեստում տեղի ունեցած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում հերթական փայլուն արդյունքն է գրանցել Հայաստանի հավաքականի առաջատար 65 քաշային Աշոտ Ադամյանը: 29-ամյա մարզիկը եզրափակիչում հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին նկատմամբ, 8-րդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն: Կիսաեզրափակչում էլ Ադամյանը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին, որը դարձել է երրորդ մրցանակակիր։ Հայաստանի հավաքականն այս մրցաշարին ներկայացել էր 7 մարզիկով և տարբեր տարիքային խմբերում նվաճել 9 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 2-րդ հորիզոնականը: