Ռուսական գրոհ՝ հայկական սպորտի նկատմամբ

Ռուսական գրոհ՝ հայկական սպորտի նկատմամբ

Նախօրեին Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը Հայաստանի մարզական ոլորտի ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու 2022-ին կայանալիք համառուսաստանյան մրցումների ու միջոցառումների։Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում նա հանդիպումներ էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատրյանի, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի հարցերով նախարար Վահրամ Դումանյանի հետ։ Դեռևս այս տարվա մարտի սկզբին երբ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով ռուսական սպորտը ուղղակի մեկսուսացվեց Օլեգ Մատիցինը հայտարարել էր, որ Ռուսաստանի բոլոր սպորտաձևերի առաջնությունները բաց են լինելու այլ եկրիների թիմիերի և մարզիկների համար։ Ավելին, ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կապարետյանին պատկանող Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մասնակցելու է Ռուսաստանի բաց առաջնությանը։ Metaratings.ru-ի թղթակից իր հերթին խեղաթյուրելով «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանի խոսքերը հրապարակել էր հետևալը․ «Դա քաղաքական խնդիր է, բայց եթե ռուսները հրավիրեն, ապա ինչու ոչ: Պատրաստ կլինենք տեղափոխվելու ռուսական լիգա։ Տնային խաղերը կանցկացնենք Երևանում: Այդ մրցաշարը կլինի ԽՍՀՄ առաջնության նման: Ամեն դեպքում կարծում եմ, որ բանը դրան չի հասնի, մարդիկ ողջամիտ կգտնվեն: Շուտով ամեն ինչ կավարտվի, պատժամիջոցները կհանեն և ամեն ինչ լավ կլինի: Մեզ համար չկա տարբերություն, բայց նման հարցերը մենք չենք որոշում: Այդուհանդերձ մենք դեմ չենք և ուրախությամբ կընդունենք այդ առաջարկը»։ Այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն Ռուսաստանի բոլոր հավաքականներին և ակումբներին զրկեցին միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից ռուսական կողմը մտադրություն է հայտնել ստեղծել այլընտրանքային լիգա։ Կարճ ասած ռուսները ցանկանում են վերականգնել «Սովետի» առաջնությունը, որտեղ ելույթ կունենան թիմերը Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և նախկին ԽՍՀՄ այլ պետություններից։ Այս հպարարակումից օրեր անց Պողոս Գալստյանը հերքել էր «Արարատ-Արմենիայի» ռուսական լիգա տեղափոխվելու մտադրության մասին տեղեկությունը։ «Աղավաղված տեղեկատվություն են հրապարակել: Ինչպե՞ս կարող եմ նման բան ասել: Ինչպե՞ս կարող ենք 10 թիմով մեր Հայաստանի առաջնությունը թողնել և մասնակցել Ռուսաստանի առաջնությանը: Տրամաբանությանը մոտ չէ անգամ: Ի վերջո, դա նաև ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված»,- Armsport.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գալստյանը: Պողոս Գալստյանի պնդմամբ, խոսք է գնացել նախկին ԽՍՀՄ երկրների չեմպիոնների մասնակցությամբ մրցաշար անցկացնելու մասին. «Ասել եմ, որ եթե նման առաջարկ լինի, կքննարկենք, բայց Ռուսաստանի առաջնության մասին առհասարակ խոսք չի գնացել: Ինչպե՞ս կարող է 10 թիմ գնալ և մասնակցել Ռուսաստանի առաջնությանը: Նման բան հնարավո՞ր է: Ոչ էլ միայն «Արարատ-Արմենիան» կմասնակցի: Անլուրջ խոսակցություն է»: Ինչ է իրականում տեղի ունենում։ Հիմք ընդունելով Պողոս Գալստյանի վերջին շեշտադրումները կարող ենք փաստել, որ ռուսական կողմը մանիպուլյացիոն եղանակով փորձում է տպավորություն ստեղծել, որ միջազգային լիգա ստեղծելու գաղափարին կողմ է նաև Հայաստանը։ Այսօր արդեն ՌԴ սպորտի նախարարարն է Հայաստանին հրավիրում մասնակցելու համառուսաստանյան մարզական մրցումների։ Թե որ մարզաձևերի մասին է խոսքը գնում այս դեռևս հայտնի չէ։ Վերջին զարգացումները սակայն խոսում են այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է ռուսաֆիկացնել հայկական սպորտը։ Ավելի ստույգ համաշխարհային սպորտից մեկուսացումը ռուսներին ստիպում է ստեղծել այլընտրանքային մարզական հարթակ ներգրավելով նաև այլ պետությունների։ Բնական է, որ Հայաստանը ամենահարմար երկրներից է այլընտրանքային միջոցառումներին ներքաշելու համար։ Նշենք, որ ՖԻՖԱ-ի ՈւԵՖԱ-ի, ՄՕԿ-ի և այլ միջազգային մարզական կառույցների կողմից չընդունվող մրցաշարերին մասկացելը հղի է լուրջ վտանգներով։ Մասնավորապես, իրավական ուժ չունեցող մրցաշարերին մասնակցող երկրները և այդ երկրների մարզիկները կարող են ենթարկվելպատժամիջոցների ընդհուպ մինչև որակազրկման։ Ստեղծված իրավիճակում ավելի քան կարևոր է չտրվել ռուսական կողմի մանիպուլիացիաներին։