Բելառուսի երիտասարդական հավաքականը տնային հանդիպումները կանցկացնի Երևանում

Բելառուսի երիտասարդական հավաքականը տնային հանդիպումները կանցկացնի Երևանում

ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Բելառուսի Մ-21 հավաքականը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 21 որակավորման փուլի հանդիպումներ կանցկացնի չեզոք դաշտում: Որպես մրցավայր ընտրվել է Երևանը: Այսպիսով, D խմբի Բելառուս Մ-21 - Կիպրոս Մ-21 և Բելառուս Մ-21 - Պորտուգալիա Մ-21 հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունիսի 1-ին և 4-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, և կմեկնարկեն 17։00-ին,-հայտնում է ՀՖՖ-ն։ Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: