Հայաստանի Մ-15 հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ
17:42 | 2022-05-10
Հայաստանի Մ-15 հավաքականը մայիսի 10-ին իր երկրորդ հանդիպումն անցկացեց ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի շրջանակում՝ մրցելով Լիբանանի Մ-15 ընտրանու հետ։ Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթեց մրցակցին 2:1 հաշվով:
Այսպիսով, մեր հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակ տարավ և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրում՝ մայիսի 12-ին, Հայաստանի Մ-15 հավաքականը կմրցի Վրաստանի Մ-15 հավաքականի հետ: