Արաքսի գետաողողատներից ավազ արդյունահանելու համար տուգանք կնշանակվի. «Ժողովուրդ»

Արաքսի գետաողողատներից ավազ արդյունահանելու համար տուգանք կնշանակվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արաքսի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից ավազ արդյունահանելու դեպքում տուգանք կնշանակվի: Խոսքը 5 մլն դրամի մասին է: Պարզվում է, որ Արաքս գետի հունից ավազ արդյունահանելու հետեւանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել, այդ թվում՝ սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է սահմանամերձ գետերի հունից ավազի արդյունահանման դեպքում վարչական պատասխանատվության առավել բարձր սահմանաչափ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, իսկ դեպքը կրկնելու դեպքում՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում: Մեզ հայտնի դարձավ, որ վարչական պատասխանատվության սահմանաչափը որոշվել է՝ հիմք ընդունելով Ազգային անվտանգության ծառայության առաջարկությունը: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում