Գոռ Սահակյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Գոռ Սահակյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում, որն անցկացվում է Հունաստանի Հերակլիոն քաղաքում, Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալն ավելացավ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 67 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը պոկեց 137 կգ, հրեց 165 կգ և երկամարտի 302 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի: Սահակյանը պոկում վարժությունում արժանացավ արծաթե, իսկ հրումում՝ բրոնզե մեդալի: