Մենք չունենք ուրիշ Մխիթարյան․Մոուրինյոն կկորցնի՞ հայ ֆուտբոլիստին
12:36 | 2022-05-05
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչի անգլիական «Լեսթերի» դեմ պատասխան հանդիպումից առաջ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին։ Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով այսօր չի կարող օգնել իր թիմին։ «Մենք ունեն միայն մեկ Մխիթարյան և մենք չունենք ուրիշ Մխիթարյան։ Այո կան թիմեր, որոնք ունեն պահեստայինների լիայն նստարան և առաջատարներին առաժանի փոխարինողներ։ Ցավոք մենք չունենք ֆուտբոլիստ, որը կարող է անել այն, ինչը խաղադաշտում այնում է Հենրիխ Մխիթարյանը։ Ամեն դեպքում կանենք հնարավորինը մեր նպատակին հասնելու համար»,- ասել է Մոուրինյոն։ Այսօր կարող ենք արձանագրել, որ հայ ֆուտբոլիստը դարձել է Ժոզե Մոուրինյոյի առանցքային ֆիգուրը։ ։ «Մխիթարյանին հարցում երկու կարծիք լինել չի կարող։ Կասկած չկա, որ նա պետք է թիմին։ Ես ուզում եմ, որ նա մնա։ Ես զգում եմ, որ նա նույնպես ցանկանում է մնալ «Ռոմայում»։ Ես գիտեմ, որ ակումբի ղեկավարությունն ու մարզական տնօրեն Պինտոն ցանկանում են նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին։ Բոլորս լավ գիտենք Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի մասին։ Նա ամեն ինչ կանի, որպեսզի իր ֆուտբոլիստները երջանիկ լինեն: Ես գիտեմ, որ Մխիթարյանը երջանիկ է «Ռոմայում»։Դա հույս է ներշնչում, որ մոտ ժամանակներս այդ հարցը կլուծվի և Միկին նոր պայմանագիր կկնքի մեզ հետ»,- այս հայտարարությունը Մոուրինյոն արել էր Ա սերիայի 31-րդ տուրի Սամպդորիայի դեմ խաղից հետո։
Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտուվում է ամռանը։ Նոր պայմանագիր չկնքելու պարագայում մեր ֆուտբոլիստը կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ։ Իտալական լրատվամիջոցների տեղեկություններով սակայն Մխիթարյանը ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանը ևս կմնա «Ռոմայում»։ Հռոմի թիմը պատրաստ էր նոր պայմանագիր առաջարկել հայ կիսապաշտպանին։ «Ռոմայի» պետք է հանդիպեին Մխիթարյանի լուսահոգի գործակալ Մինո Ռայոլայի հետ, բայց․․․։ Օրեր առաջ Ռայոլ հեռացավ և Մխիթարյանի ճակատագիրը մնում է անորոշ։ La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով «Ռոման» առաջարկ էր ներկայացրել հայ կիսապաշտպանին՝ պայմանագիրը մեկ մրցաշրջանով երկարաձգելու մասին: Հռոմի ակումբն առաջարկել էր պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով և ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ։ Calciomercato-ի աղբյուրի համաձայն էլ նոր պայմանագրի երկարաձգման հիմքում ֆուտբոլիստի աշխատավարձի կրճատումն էր։ Ներկայում Մխիթարյանի տարեկան աշխատավարձը 4 միլիոն եվրո է։ Նոր պայմանագրով «Ռոման» առաջարկում է Մխիթարյանին տարեկան 2 միլիոն եվրո։ Ըստ իտալական լրատվամիջոցների «Ռոման» Մխիթարյանին նոր պայմանագիր է առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ջանքերի շնորհիվ։ «Ռոմայում» մնալու և մեծ ցանկության և նոր պայմանագրի վերաբերյալ Մինո Ռայոլայի հետ սպասվող բանակցությունների մասին հաստատել է նաև Մխիթարյանը։ «Անկասկած, հիանալի եմ զգում «Ռոմայում», ինձ անչափ դուր է գալիս Հռոմը, երկրպագուները հրաշալի են, շնորհակալ եմ նրանց ջերմ վերաբերմունքի համար։
Ինձ համար կարևորը թիմի նպատակասլացությունն է: Ես միշտ ցանկանում եմ հաղթել ու խաղալ հաղթելու ցանկություն ունեցող թիմում։ Հիմա աշխատում եմ չմտածել դրա մասին, պարզապես հաճույք եմ ստանում «Ռոմայում» անցկացրած ամեն վայրկյանից։ Սպասում եմ գործակալիս ու ակումբի ներկայացուցիչների հանդիպմանը, որից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- Vnews-ին տված հարցազրույցում ասել է հայ կիսապաշտպանը։ Եվս մեկ կարևոր հանգամանք․ «Ռոման» Մխիթարյանին նոր պայմանագիր էր առաջարկել այն բանից հետ, երբ իտալական երկու գրանդակումբներ «Ինտերն» ու «Միլանը» լուրջ պայքար էին սկսեցին նրա տրանսֆերի համար։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը կարող է լինել ամենապահանջված խաղացողների շարքում։ Օրեր առաջ տեղեկությունն էր տարածվել նաև, որ հայ ֆուտբոլիստը հայտնվել է Հռոմի մեկ այլ թիմի «Լացիոյի» դիտակետում։