Հայտնի է Հայաստան-Ուկրաինա հանդիպման օրն ու վայրը

Հայտնի է Հայաստան-Ուկրաինա հանդիպման օրն ու վայրը

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի՝ ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի H խմբի վերջին երկու հանդիպումների անցկացման ժամկետները։ H խմբի իններորդ մրցափուլի Հայաստան Մ-21-Ֆրանսիա Մ-21 հանդիպումը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 6-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն այս ընտրական փուլում վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 12-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընդունելով Ուկրաինայի հասակակիցներին։ Հանդիպման մեկնարկը՝ 19։00-ին։