Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը տեղի կունենա Երևանում

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը տեղի կունենա Երևանում

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է գալիք տարվա մրցաշարերի պաշտոնական օրացույցային պլանը, որտեղ նշված է, որ 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում`ապրիլին: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Երևանում: 2022 թվականին մայիսի 21-31-ը Երևանում կանցկացվի նաև բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: