Յանա Եգորյանը հանդես կգա՞ Հայաստանի դրոշի ներքո․ Մեր ոսկե հնարավորությունը Փարիզի օլիմպիադայում

Յանա Եգորյանը հանդես կգա՞ Հայաստանի դրոշի ներքո․ Մեր ոսկե հնարավորությունը Փարիզի օլիմպիադայում

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը մայր դառնալուց հետո վերսկսել է մարզական կարիերան։ Վերջերս տեղի ունեցած Ռուսաստանի առաջնությունում Եգորյանը նվաճել է արծաթե մեդալ։ «Գազետա» պարբերականին տված հարցազրույցում Եգորյանը նշել է, որ իր գլխավոր նպատականը 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելն է։ Նշենք սակայն, որ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով Միջազգային օլիմպիական կոմիտեն ռուսաստանցի մարզիկներին զրկել է իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Ռուսաստանի սուսերամարտի հավաքականը ևս զրկված է միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ «Յուրաքնչյուր մարզիկ ունի նպատակ և դա բնական է։ Յուրաքանչյուր մարզիկի գլխավոր նպատակը սակայն Օլիմպիական խաղերն են։ Եկող տարի կսկսվի 2024 թվականի Օլիմպիադայի որակավորման փուլը։ Բնական է, որ առանց որակավորման հնարավոր չի լինի ելույթ ունենալ Փարիզում։ Եթե ռուսաստանցի մարզիկներին թույլ չտան մասնակցել որակավորման մրցաշարերին, ստիպված եմ լինելու ամուսնուս հետ լուրջ խոսակցություն ունենալ։ Այո, սուսերամարտով կարող եմ զբաղվել Ռուսաստանում, բայց որքան։ Մի տարի, երկու տարի․․․։ Եթե չիլինի հեռանկար ստիպված եմ լինելու այլ զբաղմունք գտնել»,- ասել է Եգորյանը։ Փաստորեն, հանրահայտ մարզուհին, որը նպատակ ունի կրկին օլիմպիական ոսկի նվաճելու ըստ էության հայտնվել է փակուղում։ Այս պահին քիչ հավանական է, որ ՄՕԿ-ը վերանայի որոշումը ռուսաստանցի մարզիկների վերաբերյալ։ Համենայն դեպս, Փարիզի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը կարելի է բացառել։ Ստեղծված իրավիճակում Յանա Եգորյանը ունի Փարիզ մեկնելու մեկ ճանապարհ։ Դա է ընդունել Հայաստանի քաղաքացիություն և ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո։ Սա Եգորյանի համար միակ հեռանկարն ու ոսկե հնարավորությունն է։ Այս պահին ավելի քան կարևոր է մեր պետության դերը։ Մասնավորապես, Հայաստանն իր հերթին ունի հնարավորություն Յանա Եգորյանին և ռուսաստանաբնակ այլ մարզիկներին մեր օլիմպիական հավաքական ներգրավելու։ Այս գործըթնացը պետք է սկսել հիմա, քանի որպեսզի մեր հայրենակիցները հնարավորություն ունենան մասնակցելու վարկանիշային մրցաշարերին։ Անցյալ տարի Տոիկոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը։ Վերջինս օրեր առաջ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի կոչումը։ Արթուր Դալալոյանը ևս պետք է լինի ՀՀ սպորտային գերատեսչությունների ուշադրության կենտրոնում։ Տարիներ առաջ ՀԱՕԿ-ը Հայաստանի հավաքականները համալրում էր ռուսաստանցի ըմբիշների։ Նրանցից Յուրի Պատրիկեևը նույնիսկ օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանի դրոշի ներքո։ Այսօր մենք ունենք հնարավորություն չեչեն կամ ինգուշ ըմբիշների փոխարեն Հայաստանի հավաքական համարել տղանդավոր մեր հայրենակիցներին։ Վերջիններիս համար Հայաստանի հավաքականում ելույթ ունենալն այլընտրանքային տարբերակ է։ Հավանական է, որ ռուսաստանցի մարզիկների նկատմամբ «որս կսկվի» այլ երկրների օլիմպիական կոմիտեների կողմից։ Տաղանդավոր մարզիկներին կառաջարկվեն մեծ գումարներ սպորտային քաղաքացիությունը փոխելու համար։ Ընդունենք, որ մեզ օտարկերացի մարզիկներ պետք չեն, քանզի նրանք երբեք չեն կարող համալրել հայ օլիմպիական չեմպիոնների կամ մրցանակակիրների շարքերը։ Նույն Յուրի Պատրիկեևը հայ օլմպիական խաղերի մրցանակակիր չէ։ Կարճ ասած հանգամանքների բերումով Հայաստանին ընձեռնվել է հնարավորություն Փարիզի օլիմպիական խաղերում ներկայանալ անհամեմատ ավելի ուժեղ կազմով և գրանցել պատմական հաջողություններ։ Անկախ Հայաստանը ունի ընդամենը երկու օլիմպիական չեմպիոն ի դեմս ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Արմեն Նազարյանի։ Վերջինս հեռանալով Հայաստանից Օլիմպիական չեմպիոն դարձավ Բուլղարիայի դրոշի ներքո։