Մահացել է Ռոնալդուի նորածին որդին

Մահացել է Ռոնալդուի նորածին որդին

Ծննդաբերությունից կարճ ժամանակ անց մահացել է պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ու Ջորիջնա Ռորիդգեսի նորածին որդին։ Ջորջինան լույս աշխարհ էր բերել զույգ երեխա՝ տղա և աղջիկ: «Սա մեծ ցավ է, որ ցանկացած ծնող կարող էր Զգալ: Միայն մեր աղջկա ծնունդն է ուժ տալիս, որ այս պահը հույսով հաղթահարենք: Ցանկանում ենք շնորհակություն հայտնել բժշկական անձնակազմին իրենց աշխատանքի համար: Մենք վշտացած ենք այս դեպքից և ուզում ենք սա մնա մեր անձնական տիրույթում: Մեր փոքրիկ տղա, մեր հրեշտակ, մենք քեզ միշտ կսիրենք»,- գրել է Ռոնալդուն։