Բիչախչյանի միլիոնանոց վերելքը․ Իրավիճակը Մխիթարյանի հեռանալուց հետո

Բիչախչյանի միլիոնանոց վերելքը․ Իրավիճակը Մխիթարյանի հեռանալուց հետո

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ունի մեկ միլիոն եվրո տրանսֆերային արժեքը գերազանցող ևս մեկ ֆուտբոլիստ։ Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը ավելացել է 300 հազար եվրոյով և հիմա կազմում է 1․2 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Բիչախչյանն այս տարվա հունվարին Սլովակիայի «Ժիլինայից» էր տեղափոխվել լեհական ակումբ։ Տարեսկզբին Բիչախչյանի տրանսֆերային արժեքը կազմում էր 900 հազար եվրո։ 2021 թվականի նոյեմբերին էլ Բիչախչյանի տրանսֆերը կազմում էր ընդամենը 600 հազար եվրո։ Լեհաստանի առաջնությունում ցուցադրած տպավորիչ հանդիպումներից հետո մեր հավաքականի տրանսֆերը սպասվածի համաձայն աճեց։ Որոշակիորեն աճել է Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ, բելգիական «Բրյուգեի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերային արեժքը։ Հիշեցնենք, որ Ադամյանը հանդիսանում է գերմանական «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ և «Բրյուգեում» ելույթ է ունենում վարձավճարով։ Եվ ահա տարեսկզբին Բելգիա տեղափոխվելուց հետո Ադամյանի տրանսֆերային արժեքն ավելացել է կես միլիոն եվրոյով և հիմա կազմում է 3․5 միլիոն եվրո։ Ինչևէ, Հենրիխ Մխիթարյանի Հայաստանի ազգային թիմից հեռանալուց հետո կտրուկ փոխվել է նաև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ընդհանուր արժեքը։ Այսօր մեր հավաքականում ելույթ ունեցող խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 29 միլիոն եվրո։ Վերջին 10 տարիներին Հայաստանի գլխավոր թիմի արժեքը այսքան ցածր չէր եղել։ Տարիներ շարունակ Մխիթարյանը եղել է մեր հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նրա տրանսֆերայի հաշվին Հայաստանի հավաքականի ընդհանուր արժեքը գերազանցում էր 30 միլիոն եվրոն։ Ներկայում Մխիթարյանի տրանսֆերը գնահատված է 10 միլիոն եվրո։ Ինչևէ, ով է այսօր Հայաստանի ազգային թիմի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Ըստ տրանսֆերմարկետ պարբերականի առաջին հորիզոնականում ամերիկյնան «Կոլամբոս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն է։ Վերջինիս տրանսֆերային արժեքն այս պահին 8 միլիոն եվրո է։ Երկրորդ տեղում Սարգիս Ադամյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատված է 3 միլիոն եվրո։ Կես միլիոն եվրոյով նվազել է «Ռոստովի» կիսապաշտան Խորեն Բայրամյանի տրանսֆերը հասնելով 2 միլիոն եվրոյի։ Մեր ամենաթանակ ֆուտբոլիստներից Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի տրանսֆերը շարունակում է մնալ 2․5 միլիոն եվրո։ Ամփոփելով տրանսֆերային վերջին փոփոխությունները հասկանանք թե ովքեր են այս պահին Հայաստանի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստները։ Անդրադառնանք թերևս միլիոն և ավելի տրանսֆերային արժք ունեցող խաղացողներին։ Եվ այսպես, Սպերցյանին հաջորդում է Տիգրան Բարսեղյանը, իսկ Խորեն Բայրամյանը եզրափակչում է լավագույն հնգյակը։ 6-րդ հորիզոնականում է «Բոկա Խունյորիս» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը ևս կազմում է երկու 1․7 միլիոն եվրո։ 7-8-րդ հորիզոնականները կիսում են իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը և Վահան Բիչախչյանը։ Հարոյանի տրանսֆերային արժեքը փոփոխություններ չի կրել և շարունակում է կազմել 1․2 միլիոն եվրո։ Փաստորեն, այսօր Հայաստանի հավաքականում խաղում են միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող 8 ֆուտբոլիստներ։ Նույնիսկ Մխիթարյանի հեռնալուց հետո հավանական է, որ այս տարի Հայաստանի ազգային թիմը կունենա միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող 10 ֆուտբոլիստ։ Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը 900 հազար եվրո է և մոտ են միլիոնի շեմն անցնելուն։ Հայաստանի հավաքականին սկսել են միանալ Ռուսաստանում հանդես եկող ֆուտբոլիստներ որոնք մինչև ռուս-ուկրաինական պատերազմը հակված չէին խաղալու Հայաստանի հավաքականում։ Օրինակ, հայկական ֆուտբոլային քաղաքացիություն ստացած «Վելես» ակումբի կիսապաշտպան Արթուր Գալոյանի տրանսֆերային արեժքը 800 հազար եվրո է։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչ Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արեժքն էլ 2․8 միլիոն եվրո է։ Ռուսաստանի ազգային թիմի որակազրկելուց հետո հավանական է, որ այս ֆուտբոլիստը ևս առաջիկայում կրի Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը։