58 գնդակ Հայաստանի դարպասը․ Արմատական փոփոխությունների ժամանակը

58 գնդակ Հայաստանի դարպասը․ Արմատական փոփոխությունների ժամանակը

2022 թվականի առաջին 100 օրվա ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի հավաքականի թիմերի մեծ մասը։ Սկսենք մեր ազգային թիմից։ Մարտի վերջին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երևանում Չեռնոգորիային 1։0 հաշվով հաղթելուց հետո Օսլոյում պատմության մեջ ամենախայտառակ պարտությունը կրեց 9։0 հաշվով զիջելով Նորվեգիային։ Հայաստանի երիտասարդական հավաքականը Սերբիայում 2։0 հաշվով զիջեց այս երկրի երիտասարդական թիմին։ Հայաստանի Մ-19 հավաքականը Անգլիայում մասնակցեց Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդին։ Վարազդատ Ավետիսյանի գլխավոր հավաքականը միևնույն 4։0 հաշվով զիջեց Պորտոիգալիային, Իռլանդիային և Անգլիային։ Ընդհանուր առմամբ Հայաստանի գլխավոր երեք թիմերը անցկացնելով 5 հանդիպում տարան ընդամենը մեկ հաղթանակ կրելով 4 պարտություն։ Այդ 5 հանդիպումներում մերոնց հաջողվեց խփել ընդամենը մեկ, բաց թողնելով 23 գնդակ։ Անրադառնանք կանցնաց հավաքականներին։ Մեր ազգային թիմը աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացրեց 2 հանդիպում։ Առաջին խաղում հյուրընկալվելիս 12։0 Լեհաստանին զիջելուց հետո Հայաստանի հավաքականը Երևանում 0։4 հաշվով զիջեց Ալբանիային։ Ընթացիկ ընտրական մրցաշարում Հայաստանի ընտրանին 8 խաղում կրել է նույնքան պարտություն չխփելով ոչ մի գնդակ։ Այդ 8 հանդիպումներում Հայաստանի կանանց ազգային թիմը «հաջողացրել» է բաց թողնել 62 գնդակ։ Հայաստանի աղջիկների Մ-19 հավաքականը Անդորրայում մասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։ Առաջին տուրում մեր հավաքականը 0։8 հաշվով Սլովակիային զիջելուց հետո, երկրորդ տուրում 2։0 հաշվով զիջեց Վրաստանին։ Երրորդ տուրում էլ մեր աղջիկները 3։1 հաշվով պարտվեցին Անդորրային խմբում զբաղեցնելով վերջին՝ 4-րդ հորիզոնականը։ Եվ վերջապես Հայաստանի աղջիկների Մ-17 հավաքականը Արմավիրում մասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին։ Մեր աղջիկները 0։4 հաշվով զիջեցին Թուրքիային, այնուհետև 0։2 հաշվով Լատվիային։ Ընդհանուր առմամբ մեր կանանց հավաքականներն այս տարի անց են կացրել 7 հանդիպում և կրել նույնքան պարտություն։ 7 հանդիպումներում մեր հավաքականները խփել են մեկ և բաց թողել 35 գնդակ։ Փաստորեն, Հայաստանի բոլոր հավաքականները ընթացիկ տարում անց կացնելով 12 հանդիպում տարել են ընդամենը մեկ հաղթանակ և կրել 11 պարտություն։ Խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը՝ 2։58։ Պատկերան իսկապես խայտառակ է։ Հայաստանի միանգամից 6 հավաքականների 12 խաղում հաջողվել է խփել ընդամենը երկու գնդակ։ Վիճակագրական տվյալները լավագույնս են արտացոլում հայկական ֆուտբոլում տիրող վիճակը։ Իրավիճակ, որը ստիպում է գնալ արմատական փոփոխությունների։ Առաջարկվող տարբերակներից մեկն է, պաշտոնանակ անել Հայաստանի հավաքականների բոլոր մարզիչներին։ Մեզ անհրաժեշտ է բեկում, դրական բեկում։ 2022 թվականի առաջին 100 օրերին հայկական ֆուտբոլի միակ լուսավոր կողմը ֆուտզալի հավաքականն էր, որը մասնակցեց աշխարհի առաջնության ընտրական փուլին։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը, երեք խաղում տոնեց նույնքան հաղթանակ ենթախմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Հայաստանի հավաքականը 11։0 հաշվով հաղթեց Շոտլանդիային, 3։0 հաշվով՝ Բուլղարիային և 2։1 հաշվով Կոսովոյին։ 2023 թվականի մարտին մեր հավաքականը պայքարը կշարունակի աշխարհի առաջնության որակավորման հիմական փուլում։