Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը փոփոխվել է

Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը փոփոխվել է

Ազգերի լիգայի գալիք խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը փոփոխություն է կրել : Այս մասին հայտնում է ՀՖՖ –ն:։ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հաստատել են աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումների և Ազգերի լիգայի 2022/23 թվականների խաղարկության երկու խմբերի հանդիպումների նոր ժամանակացույցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի Շոտլանդիա - Ուկրաինա խաղը մարտի 24-ի փոխարեն տեղի է ունենալու հունիսի 1-ին՝ փոխվել է նաև Ազգերի լիգայի մրցաշարում ուկրաինացիների և շոտլանդացիների հետ նույն խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականի հանդիպումների խաղացանկը։ Նոր խաղացանկը՝ Հունիսի 4. Հայաստան - Իռլանդիա Հունիսի 8. Շոտլանդիա - Հայաստան Հունիսի 11. Ուկրաինա – Հայաստան Հունիսի 14. Հայաստան – Շոտլանդիա Սեպտեմբերի 24. Հայաստան – Ուկրաինա Սեպտեմբերի 27. Իռլանդիա – Հայաստան Հանդիպումների անցկացման վայրերը և մեկնարկի ժամերը կհայտարարվեն ավելի ուշ: