Հարց է ծագում` հայելի՞ն է ծուռ, թե՞ այսպիսին է մեր հասարակությունը…. քաղաքագետը՝ ԱԺ միջադեպի մասին

Հարց է ծագում` հայելի՞ն է ծուռ, թե՞ այսպիսին է մեր հասարակությունը…. քաղաքագետը՝ ԱԺ միջադեպի մասին

ԱԺ այսօրվա միջադեպը հերթականն է։ Սակայն ամենացավալին և վտանգավորն այն է, որ այս ամենն արդեն սովորական է և ոչ նախադեպային։ Եվ այստեղ խնդիրը միջադեպերի բովանդակությունը կամ մասնակիցները չեն, այլ այն, որ այդպիսի միջադեպերն օրինաչափություն են դառնում` բնութագրելով 8-րդ գումարման ԱԺ-ն, դառնալով դրա անբաժան մասը` որպես քաղաքական հակամշակույթի գեներացման օջախ. մի կառույց, որը, ըստ էության, ներկայացնում է ժողովրդի ընտրյալներին։ Ընդունված է ներկայացուցչական մարմինը համարել հասարակության հայելին, որին նայելիս յուրաքանչյուրը կարող է տեսնել իրեն։ Հարց է ծագում` հայելի՞ն է ծուռ, թե՞ այսպիսին է մեր հասարակությունը... Էմիլ Օրդուխանյան