Իրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Իրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հունվարի 26-ին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Կողմերը հանդիպմանը գոհունակություն են արտահայտել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում իրենց երկրների միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Իրանում տեղի է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 25-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Ադրբեջանի ՊՆ նախարարի նախատեսվող այցից օրեր առաջ Բաքուն և Թեհրանը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր: Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Աշտիանիի հետ։