Հանդիպել են Իրանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Հանդիպել են Իրանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Իրանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 25-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Ադրբեջանի ՊՆ նախարարի նախատեսվող այցից օրեր առաջ Բաքուն և Թեհրանը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր: Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Աշտիանիի հետ։