Ուկրաինային սպասվում է լավ կամ շատ լավ ապագա, մեզ՝ վատ կամ շատ վատ

«Ովքեր համաձայնել են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո պետք է իրենց խամաճիկ զգան»,-հայտարարում է իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում ասել էր․«Ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Այն, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորում, չի նշանակում, որ դա անպայման կպսակվի Սահմանադրության փոփոխություններով»։ Փաշինյանը նշել էր, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի առջև առկա է Սահմանադրությունը «աուդիտի» ենթարկելու խնդիր։