ԱՄՆ-ն ամրապնդում Է ահաբեկիչների դիրքերը Սիրիայում. ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչություն

ԱՄՆ-ն ամրապնդում Է ահաբեկիչների դիրքերը Սիրիայում. ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչություն

ԱՄՆ-ն աջակցում Է զինյալներին Իդլիբում, ամրապնդում «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման դիրքերը: Այդ մասին, հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը: «Սիրիացիների մասին մտահոգության պատրվակով, որոնք «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի ահաբեկիչների կողմից Իդլիբում բռնությամբ պահվում են որպես կենդանի վահան, ամերիկյան դիվանագիտությունն իր հարկատուների միջոցներով փաստորեն աջակցում Է զինյալներին»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ավելացվում Է, որ «դրան զուգահեռ ԱՄՆ-ը չի խնայում իր ուժերը, զբաղվելով Իդլիբի մարդասպանների ռեբրենդինգով եւ նրանց ներկայացնելով որպես Դամասկոսի կառավարության այլընտրանք»: «Ամրապնդելով «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի դիրքերը՝ Վաշինգտոնը «կրակում Է իր ոտքին», հայտարարելով Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությանը հավատարմության մասին»,-նշում Է մշտական ներկայացուցչությունը: Մոսկվան նաեւ հայտարարում Է, որ «ամերիկացիներն առանց խղճի խայթի բռնազավթում են ոչ միայն այդ երկրի մի մասը Աթ-Թանֆի մերձակայքում, այլեւ Սիրիայի ողջ հյուսիս-արեւելքը՝ նավթաբեր շրջանը եւ «հացի շտեմարանը»: «Իրեն ներկայացնելով որպես «հանգուցային դոնոր»՝ ԱՄՆ-ը պետք Է հետեւողականորեն լինի իր դիրքորոշման հարցում եւ հեռանա անօրինականորեն բռնազավթված տարածքներից, Դամասկոսին վերադարձնելով Անդրեփրատի բերրի հողերը եւ դադարեցնելով երկիրը կողոպտելը՝ ամեն ամիս բեռնատարների շարասյուներով դուրս տանելով Սիրիայի հյուսիս-արեւելքում արդյունահանված նավթը»,-հայտարարում Է Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: