ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն Է տվել Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլարի զենքի վաճառքին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն Է տվել Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլարի զենքի վաճառքին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հունվարի 25-ին հայտարարել Է, որ հավանություն Է տվել Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլար գումարի զենք վաճառելուն: Այդ մասին, հաղորդում Է ԱՄՆ-ի պաշտպանական համագործակցության գործակալությունը: Պետական դեպարտամենտը հավանություն Է տվել Եգիպտոսի կառավարությանը 2,2 միլիարդ դոլարի C-130J-30 Super Hercules 12 ինքնաթիռներ եւ դրանց օժանդակ սարքավորումների վաճառքին, ինչպես նաեւ 355 միլիոն դոլարով վերգետնյա բազավորման SPS-48 հակաօդային պաշտպանության երեք ռադարների վաճառքին: «Առաջարկվող վաճառքը կաջակցի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը եւ ազգային անվտանգությանը՝ օգնելով բարձրացնել ՆԱՏՕ-ի մեջ չմտնող խոշոր դաշնակցի անվտանգությունը, որը շարունակում Է կարեւոր ռազմավարական գործընկեր մնալ Մերձավոր Արեւելքում»,-ասվում Է գործակալության մամուլի տեղեկագրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: