ՆԱՏՕ-ն պատրաստ է քննարկել սպառազինությունների վերահսկողությունը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պատրաստ է քննարկել սպառազինությունների վերահսկողությունը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել սպառազինությունների վերահսկման և եվրոպական անվտանգությանն առնչվող այլ հարցեր։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»։ «ՆԱՏՕ-ն պատրաստ է քննարկել սպառազինությունների վերահսկման, զինաթափման, ռազմական գործունեության թափանցիկության, ռիսկերի նվազեցման մեխանիզմների և եվրոպական անվտանգության հետ կապված այլ հարցեր»,- նշել է նա։