Ջրականում փրկարարները հայտնաբերել են հայ կամավորականի աճյուն

Ջրականում փրկարարները հայտնաբերել են հայ կամավորականի աճյուն

Արցախի փրկարարները Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերել և տարհանել են 2020 թ. ռազմական գործողությունների մասնակից ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այդ մասին հայտնեցին Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ): Զինծառայողի աճյունը հայտնաբերվել է 2020 թ. ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքների շրջանակում: Նշվում է, որ զինծառայողը եղել է կամավորական՝ պահեստազորից, սակայն նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: 2020 թ. նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1708 աճյուն: