Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 23 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 23 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը հասել է 132 հազար 274-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն: Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 9378 նոր դեպք, որից 632-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված է ընդհանուր 6 մլն 267 հազար 559 կորոնավիրուսային դեպք: 1241 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նաև, որ 60 մլն 544 հազար 155 իրանցի արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 53 մլն 733 հազար 768-ը՝ երկրորդ չափաբաժինը, իսկ երրորդ՝ խթանիչ չափաբաժինը ստացել է 15 մլն 254 հազար 504 քաղաքացի: