Պարզվել է, թե ով է Կիևի կենտրոնում կրակ բացել ինքնաձիգից

Պարզվել է, թե ով է Կիևի կենտրոնում կրակ բացել ինքնաձիգից

Կիևում ինկասատորը կրակ է բացել ինքնաձիգից՝ կարծելով, թե մեքենան փորձում են կողոպտել, հայտնում է ուկրաինական «Վեստի» պարբերականը: Ավելի վաղ ռուսալեզու լրատվամիջոցները հաղորդել էին, որ անհայտ անձը կրակ է բացել ինքնաձիգից Կիևի կենտրոնում՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության գլխավոր վարչության շենքի մոտ: Սակայն Ներքին գործերի նախարարությունից ուկրաինական ԶԼՄ-ին պարզաբանել են, որ տեղի է ունեցել թյուրիմացություն: Ոստիկանության տեղեկություններով՝ ինկասացիայի աշխատակիցը մեքենային մոտենալը գնահատել է իբրև հարձակում և մի քանի անգամ օդ է կրակել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: