Մեքսիկան աշխարհի ամենավտանգավոր երկիրն է մամուլի համար

Մեքսիկան աշխարհի ամենավտանգավոր երկիրն է մամուլի համար

Մեքսիկան աշխարհի ամենավտանգավոր երկիրն է մամուլի համար, որտեղ միայն անցյալ տարի սպանվել է յոթ լրագրող՝ հայտնում է Euronews-ը: Մեքսիկայի Տիխուանա քաղաքում՝ իր տան մոտ, գնդակահարել են լրագրող Լուրդես Մալդոնադոյին, որը գտնվում էր դաշնային կառավարության պաշտպանության ներքո։ Հունվարի սկզբից սա լրատվամիջոցների աշխատակիցների երրորդ սպանությունն է Մեքսիկայում և երկրորդը՝ Ստորին Կալիֆոռնիա նահանգում։ Լուրդես Մալդոնադոն համագործակցել է մի շարք լրատվականների հետ, իսկ վերջին շրջանում աշխատում էր տեղական իրադարձությունները լուսաբանող լրատվական ծրագրում: 2019 թվականին երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի մամուլի ասուլիսում նա հայտարարեց, որ վախենում է իր կյանքի համար։ Այդ ժամանակ խոսքը վերաբերում էր Ներքին Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Խայմե Բոնիլա Վալդեսի հետ երկար տարիներ ձգվող դատական պայքարին: Անցած շաբաթ կին լրագրողը հայտարարել էր, որ շահել է աշխատանքային այդ դատը։ Նա նաև դատի էր տվել նահանգի նախկին գլխավոր դատախազին։